Մոսկվայում լայնամասշտաբ հանրահավաք է տեղի ունեցել՝ հաջակցություն քաղաքային ընտրություններին չգրանցված թեկնածուների
Մոսկվայում բազմահազար հանրահավաք է անցկացվել՝ հաջակցություն չգրանցված թեկնածուների, որոնք ցանկանում են մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին:
Ինչպես փոխանցում է РБК-ն, հանրահավաքին մասնակցել են հենց իրենք՝ ընտրություններին մասնակցելու թույլտվություն չստացած թեկնածուները, և նրանց աջակիցները:
Կազմակերպություններից մեկի տվյալներով՝ տեղի ժամանակով 15:50-ի (երևանյան 16:50) դրությամբ հավաքի մասնակիցների թիվը կազմել է 22 400 մարդ:
Հանրահավաքի կազմակերպիչը Ռուսաստանի Լիբերտարիան կուսակցությունն է, որի նպատակն է աջակցել թեկնածուներին, որոնց մերժել են գրանցել: Այդ մասնակիցներից շատերը մասնակցել են հավաքին և ելույթով հանդես եկել մասնակիցների առաջ:
Նշվում է, որ թեկնածուներին աջակցելու էր եկել նաև Ալեքսեյ Նավալնին: Ընդդիմադիր գործիչն առաջարկել է հաջորդ ակցիան իրականացնել Մոսկվայի քաղաքապետարանի մոտ, եթե ընդդիմադիր թեկնածուներին այդպես էլ չգրանցեն:
Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ անկախ թեկնածուների մեծամասնությունը մերժում է ստացել ընտրություններին մասնակցելու գրանցման ժամանակ: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ պատճառը հավաքված ստորագրություններում հայտնաբերված կեղծիքն է՝ գոյություն չունեցող և մահացած մարդկանց ստորագրությունները:










