Ուկրաինայում ընտրությունների նախօրեին հարձակվել են պատգամավորի թեկնածուի վրա

18:40 • 20.07.19

Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում անհայտ անձինք շաբաթ երեկոյան հարձակվել են խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածուի վրա: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հղում անելով ազգային ոստիկանությանը, կատարվածի առնչությամբ գործ է հարուցվել: 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիմողը պատգամավորի թեկնածու է, որը տեղեկացրել է, որ տուն վերադառնալիս է եղել, երբ իր վրա երկու անհայտ անձ է հարձակվել: Չարագործները հարվածել են պատգամավորի գլխին և թաքնվել: Տուժածի խոսքով՝ հարձակվողները որևէ սպառնալիք կամ այլ խոսք չեն հնչեցրել և անմիջապես հեռացել են անհայտ ուղղությամբ:

Քննիչները քրեական վարույթ են սկսել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «Կանխամտածված թեթև մարմնական վնասվածք հասցնելու» հոդվածով:

Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հուլիսի 21-ին: