Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել (թարմացված)
22.29
ԱԻՆ-ից հայտնում են, որ ջրափրկարարներն Ագրիճի գետից (մոտ 3 մ խորություն) դուրս են բերել Գ.Հ.-ի (ծնված 1974 թ.) դին։
21.56
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ջրահեղձված քաղաքացին Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 44-ամյա Գառնիկ Համբարձումյանն է, որը Մադինա գյուղի «Քարածի» սարատեղիով փորձել է ձիով անցնել Ագրիճի գետը, որի ժամանակ ձիու վրայից վայր է ընկել գետը և խեղդվել:
19.17
Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին:
17.24
Հուլիսի 21-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










