Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հուլիսի 21-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:










