Իսակովի պողոտայում մոտ 5 հազար քմ խոտածածկ տարածք է այրվել (տեսանյութ, թարմացված)

22:00 • 21.07.19

23.47

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:52-ին, մարվել՝ 22:03-ին:

Իսակովի և Մոնթե Մելքոնյանի պողոտաների խաչմերուկի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ:

22.00

Հուլիսի 21-ին, ժամը 21:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: