Էդ Շիրանն ինքնատիպ հետք է թողել Ռուսաստանում

19:16 • 21.07.19

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը Մոսկվայում իր համերգից հետո հուշագիր է թողել իր արվեստի երկրպագուների համար:

Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, ուրբաթօրյա համերգից հետո բրիտանացի կատարողն այցելել է Գորկու այգի: Այցելության ժամանակ նրան ուղեկցել է կինը՝ Չերի Սիբորնը:

Մոսկվայի Գորկու այգում տեղադրված է Շիրանի հսկայական արձանը, որի վրա էլ երաժիշտն ինքնագիր է թողել:

Նշվում է, որ «Բարև, Էդ» անունն աստացած 5 մետր երկարությամբ արձանը տեղադրվել է այգու գլխավոր մուտքի առջև:

Էդ Շիրանն ինքնատիպ հետք է թողել Ռուսաստանում