Բժիշկները պատմել են Իննա Չուրիկովայի առողջական վիճակի մասին

16:13 • 22.07.19

Թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Իննա Չուրիկովայի առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները նոր տեղեկություններ են հաղորդել, գրում է ria.ru-ն:

Բժիշկների խոսքով՝ դերասանուհու վիճակը շարունակում է ծանր մնալ:

«Երեկոյան ջերմաստիճանը եղել է 36,6, առավոտյան՝ 36,2»,-հայտնել են հիվանդանոցից:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը՝ Իննա Չուրիկովան «Ռուսական երգ» թատրոնում ներկայացման ժամանակ սայթաքել է և ընկել բեմից: Նրան տեղափոխել էին Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական վերակենդանացման բաժանմունք: Անցած ուրբաթ նրան տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:

 

Բժիշկները պատմել են Իննա Չուրիկովայի առողջական վիճակի մասին