Ջեյսոն Մոմոան խոստովանել է, որ «Առյուծ արքան» ֆիլմը դիտելիս «բազմիցս լաց է եղել» (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենաուժեղ և առնական դերասաններից մեկը՝ Ջեյսոն Մոմոան խոստովանել է, որ «Դիսնեյ» ստուդիայի «Առյուծ արքան» ֆիլմը դիտելիս «բազմիցս լաց է եղել», գրում է Daily Mail-ը:
Շաբաթ 39-ամյա Ջեյսոն Մոմոան իր ընտանեկան կինոթատրոնում ընտանիքի հետ վայելել է «Առյուծ արքան» ֆիլմը:
Դերասանը կնոջ՝ Լիզա Բոնեի և որդու հետ կինոդիտումը կազմակերպել է դստեր՝ Լոլայի տասներկուամյակի առիթով:
«Շնորհակալ ենք «Դիսնեյ» կինոստուդիային, որ մեզ թույլ տվեց կազմակերպել մեր Լոլայի ծննդյան տարեդարձը: Ֆիլմը հրաշալի էր, շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս ֆիլմի վրա: Շնորհակալություն նաև ինձ մի քանի անգամ մի խումբ երեխաների մոտ լացացնելու համար»,- խոստովանել է նա:
«Առյուծ արքան» կինոթատրոններում ցուցադրվում է հուլիսի 19-ից:














