Մեծ Բրիտանիայում ճայը չիհուահուա ցեղատեսակի շուն է առևանգել տիրուհու պարտեզից (լուսանկարներ)

14:56 • 22.07.19

Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Փեյնթոն քաղաքում ճայը չիհուահուա ցեղատեսակի շուն է առևանգել շան տիրուհու պարտեզից և անհետացել, հաղորդում է տեղական Devon Live լրատվական պորտալը:

Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի Դևոն կոմսությունում: Գիզմո անունով շանը ճայը ճանկել է իր կտուցով ու տարել, ինչին ականատես է եղել տանտիրուհու զուգընկերը։

«Այդ պահին ընկերս պարտեզում լվացք փռելիս է եղել, երբ տեսել է, որ ճայը ներքև է սլանում: Նա Գիզմոյին հեռու է տարել, քանզի չկարողացանք տեսնել նրան: Չգիտեմ՝ գուցե նրան մի տեղ է գցել»,- հայտնել է 24-ամյա տիրուհին:

Աղբյուրը հավելում է, որ շունը դեռևս չի գտնվել: Հուսահատված տերը հույս ունի, որ լրատվամիջոցների և համացանցի միջոցով կկարողանա գտնել իր շանը: