Արարատի մարզում 49-ամյա վարորդը 07-ով մասամբ հայտնվել է առվի մեջ. նրան տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com

21:13 • 22.07.19

Հուլիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արգավանդ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Ս. Բ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 VՍ 881 համարանիշի ավտոմեքենայով Հայանիստ-Արգավանդ ավտոճանապարհի Գեղանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։