Բակո Սահակյանը ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթի եզրափակչին և մրցանակներ հանձնել հաղթողներին

12:07 • 22.07.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին եւ մրցանակներ հանձնել հաղթողներին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը նման միջոցառումների պարբերական անցկացումը կարեւոր է համարել Արցախի մշակութային կյանքում: