Կոշ և Ավան գյուղերի միջնամասում 30 հա խոտածածկույթ է այրվել. հրդեհաշիջմանը մասնակցել է 15 հրշեջ և 20 բնակիչ
Հուլիսի 21-ին, ժամը 12:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 2-րդ գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք:
Ըստ ԱԻՆ կայքիի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշ և Ավան գյուղերի միջանկյալ հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 15 հրշեջ-փրկարար և գյուղի 20 բնակիչ:










