Որպես անհետ կորած որոնվում է Գավառի մանկատան 16-ամյա սանը (տեսանյութ)

19:27 • 22.07.19

Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գավառի մանկատան սան, 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, 010 59-06-05 հեռախոսահամարներով։