Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել, կա զոհ և տուժածներ
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 5-ը տուժել են, գրում է РИА Новости-ն:
Ղրղզական կողմի վարկածով՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:00-ին: Կոնֆլիկտի պատճառն այն է եղել, որ տաջիկական Վորուխ գյուղի բնակիչները գյուղ մտնելու ճանապարհին դրոշ են տեղադրել, ինչին դեմ են հանդես եկել ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները:
Այս ամենի պատճառով լեզվակռիվ է սկսվել, ինչի արդյունքում կողմերից մեկը զենք է կիրառել: Հրաձգությունն իրականացվել է քաղաքացիական անձանց կողմից՝ որսորդական հրացանից:
Տաջիկստանն իր հերթին հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել տաջիկական գյուղի տարածքում ղրղզական գյուղի անունով գրության պատճառով:
Երկու երկրները համատեղ միջողառումներ են իրականացնում միջադեպի սրացումները կանխելու ուղղությամբ:
Հայտնի է, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի պետական սահմանի հատվածը հաճախ տեղի բնակիչների և երկու երկրների սահմանապահների համար հակամարտության գոտի է դառնում:










