«Հերի՛ք է հիշեցնեք «Дом-2»-ն». Քսենյա Սոբչակը կոչ է արել ռուսներին չհիշեցնել իր անցյալը

12:47 • 22.07.19

ՌԴ հայտնի հեռուստահաղորդավարուհի, նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակը խնդրել է ռուսներին դադարել հիշեցնել իր անցյալը, մասնավորապես մասնակցությունը «Дом-2» հեռուստանախագծին: Այդ մասին նա գրել է Instagram-ում: 

«Առաջին հերթին ես ժամանցային շոուների վարող չեմ: Ոչ էլ մայր, քաղաքական գործիչ կամ լրագրող: Ես խուլիգան եմ: Եվ դա հիմնականն է, ինչն ինձ բնորոշում է: Ես սիրում եմ խառնել ժանրերը»,- գրել է նա՝ հավելելով. «Հերիք է հիշեցնեք ձեր «Дом-2»-ն»:

Հերթական գրառումը հայտնվել է նրա էջում սկանդալային գրառումից մեկ օր անց, որում նա մեղադրել է ռուսներին մարդկանց հեղինակության նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար: Նրա խոսքով՝ երկրում բացակայում է հեղինակության ինստիտուտը, մարդկանց չեն հետաքրքրում միմյանց արարքներն անցյալում: Ինչից հետո օգտատերերը նրան նախատել են՝ գրելով. «Ով էլ խոսի հեղինակությունից», և հիշեցրել են իր անցյալը: