Սոմալիի մայրաքաղաքում ռումբի պայթյունի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

20:15 • 22.07.19

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցներից մեկի տարածքում ռումբ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, 28-ը վիրավորվել է, հաղորդում է Al Jazeera-ն:

Պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ շաբաաբ» ահաբեկչական խմբավորումը: Տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Պայթյունի հետևանքով մեծապես տուծել են տվյալ տարածքում տեղակայված գրասենյակներն ու բիզնես կենտրոնները:

Նշենք, որ «Ալ շաբաաբ» խմբավորումը 2007թ.-ից ի վեր փորձում է տապալել Սոմալիի կառավարությունը, որին աջակցում են Աֆրիկայի միության ուժերը: