Հայաստանի պոտենցիալն ԱՄՆ-ից զենք գնելու հարցում շատ մեծ չէ. Արմեն Գրիգորյան

20:50 • 23.07.19

Հայաստանի Հանրապետության պոտենցիալն ԱՄՆ-ից զենք գնելու հարցում շատ մեծ չէ: Գուցե ամերիկյան սպառազինությունը որակյալ է, բայց այն թանկ է: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի ռազմական բյուջեն հաշվի առնելով` մեծ հնարավորություններ չունենք, բայց մենք բաց ենք քննարկելու եղած ռեսուրսներով անվտանգության ապահովման մակարդակը բարձրացնելու հարցը»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Ըստ նրա՝ պետք է բարձրացնել բանակի, զինված ուժերի անվտանգությունը, որպեսզի «հասնենք մի մակարդակի, որ որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ հանդեպ գործողություն կատարելու»: Նա ասաց, որ արտաքին սրացումներն ավելի վատ ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա, քան, օրինակ, ապրիլյան պատերազմը: