Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսք է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ. 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

11:01 • 23.07.19

Հուլիսի 23-ին, ժամը 10:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: