Կիանու Ռիվզը հերթական բարի արարքով հուզել է իր երկրպագուներին (լուսանկարներ)

15:41 • 23.07.19

Կանադա-ամերիկյան դերասան Կիանու Ռիվզն իր հերթական բարի արարքով «նվաճել» է համացանցը, հայտնում է CNN-ը:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ Լուիզիանա նահանգի Սլայդել քաղաքում: Դերասանն ուղևորվելիս է եղել նկարահանումների հրապարակ, երբ ճանապարհին հետևյալ գրությամբ ցուցանակն է տեսել՝ «Դու ցնցող ես», որը դերասանի համար պատրաստել էր նրա երկրպագու Սթեյսի Հանթը:

Աղբյուրի տեղեկություններով՝ երկրպագուն տեղեկացել է, որ «Բիլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմի երրորդ մասի նկարահանումները տեղի են ունենում իր տնից ոչ հեռու, ուստի 16-ամյա որդու՝ Էթանի հետ որոշել է ողջունել կուռքին:

Մի քանի ժամ անց երկրպագուի տան մոտ հայտնվել է մի մեքենա, որից դուրս է եկել մի քանի մարդ, այդ թվում՝ Ռիվզը: Դերասանը մոտեցել է կնոջը և պաստառի վրա ստորագրելու թույլտվություն խնդրել: Կնոջ թույլտվությունը ստանալուց հետո, դերասանը գրել է. «Սթեյսի, դու ցնցող ես»:

Դրանից հետո Ռիվզը մի փոքր զրուցել է Հանթի հետ, լուսանկարվել նրա և նրա որդիների հետ: Երկրպագուն ավելի ուշ հայտնել է, որ Ռիվզը մեծ սիրտ ունի:

«Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում նրա հետ մի քանի րոպե շփվելուց հետո»,-հավելել է նա:

«Բիլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմի սցենարիստ Էդ Սոլոմոնը տեղի ունեցածի մասին համառոտ պատմել է Twitter-ում: Մեկնաբանություններում օգտատերերը հիացական խոսքեր են հնչեցրել դերասանի հասցեին:

 

Կիանու Ռիվզը հերթական բարի արարքով հուզել է իր երկրպագուներին (լուսանկարներ)