Աբովյանում անչափահասների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 15 և 17 ամյա պատանիները հայտնվել են հիվանդանոցում

15:14 • 23.07.19

Հուլիսի 22-ին, ժամը 22-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի կտրած-ծակած վերք» և «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 17-ամյա և 15-ամյա պատանիներ: 

Կոտայքի ոստիկանները մեկնել և պարզել են, որ մոտ մեկ ժամ առաջ, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծագած անհիմն վիճաբանության ժամանակ, նրանց դանակով վնասվածքներ է հասցրել աբովյանցի մեկ այլ 15-ամյա պատանի:

Ժամը 23.40-ին նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը:

Նախապատրաստվում են նյութեր: