ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն Մարգարետ Թետչերի անձնական իրերը (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում աճուրդի կհանվեն Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետ Մարգարետ Թետչերի՝ ավելի քան 37 000 դոլար ընդհանուր արժողությամբ անձնական իրերը, գրում է Daily Mail-ը:
Իրերի շարքում է նախկին վարչապետի Աստվածաշունչը, եկեղեցական երգերի ժողովածուն և կապույտ կոստյումը, որով «Երկաթյա լեդին» հաճախ է հայտնվել հանրության առաջ: Թետչերի մահից հետո այդ իրերը գնել է մի հավաքորդ, որն այժմ ցանկանում է վաճառել դրանք:
Թետչերի Աստվածաշունչը, որը, ըստ կանխատեսումների, կարող է վաճառվել շուրջ 12 500 դոլարով, 1995թ.-ին նրան է նվիրել «Վինձորի կանոններ և դեկան» կազմակերպությունը, մինչդեռ եկեղեցական երգերի ժողովածուն նրան նվիրել են 1989թ.-ին:
Աճուրդի ժամանակ կներկայացվեն նաև Թետչերի ձմեռային վերարկուն, բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները, կաղնու փայտից բազկաթոռը, պայուսակը, թեյնիկները և ճենապակյա սպասքը:


















