Չինաստանում կնոջ ոտքը մնացել է շարժասանդուղքի տակ, երբ աստիճաններն սկսել են փլուզվել (տեսանյութ)
Չինաստանի Հարբին շրջանի առևտրի կենտրոններից մեկում 60-ն անց կնոջ ոտքը մնացել է շարժասանդուղքի աստիճանների տակ, ինչի հետևանքով կնոջ մի ոտքը կտրվել է:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կնոջ ազգականներից մեկի խոսքով՝ շարժասանդուղքը հանկարծակի սկսել է շարժվել, և աստիճանները փլուզվել են նրա ոտքի տակ: Թեև ականատեսներից մեկը նշում է, որ կինն աստիճանների վրա ոտք է դրել, երբ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին տարվում և շուրջը պատնեշներ էին շարված:
Սոցցանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարները ջանում դուրս բերել կնոջը շարժասանդուղքի և աստիճանների արանքից, ուր նա խրվել էր մինչև գոտկատեղ: Փրկարարների աշխատանքը շուրջ 30 րոպե է տևել, որից հետո կնոջը պատգարակով տարել են: Նրա ձախ ոտքը կտրվել է ծնկից, իսկ աջ ոտքը լուրջ վնասվածքներ ստացել:










