Փորձագետներն ընտրել են տասնամյակի լավագույն ֆիլմը

19:24 • 23.07.19

Կինոարտադրության ոլորտին անդրադարձող IndieWire պարբերականի հեղինակները հրապարակել են տասնամյակի գլխավոր ֆիլմերի թոփ-100 աղյուսակը, որում առաջատարի դիրքն զբաղեցրել է Բարրի Ջենքինսի «Լուսնի լույս» ժապավենը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, «Օսկարի» եռակի դափնեկիր կինոնկարը, փորձագետների կարծիքով, զգալի ազդեցություն է ունեցել ամերիկյան կինոարտադրության վրա:

Երկրորդ տեղում է հայտնվել Ջոնաթան Գլեյզերի «Մաշկի մեջ» ֆիլմը (2013), որտեղ գլխավոր դերը մարմնավորում է Սքարլեթ Յոհանսոնը: Ֆիլմը պատմում է այլմոլորակային կնոջ մասին, որը որսում է երկրային տղամարդկանց:

Առաջատար եռյակը եզրափակել է Աբաս Քիառոստամիի «Կրկնօրինակը հավատարիմ է» ֆիլմը՝ Ժուլիետ Բինոշի գլխավոր դերակատարմամբ:

 

Փորձագետներն ընտրել են տասնամյակի լավագույն ֆիլմը