Կիևում ադրբեջանցին ծեծի է ենթարկել ոստիկանին

18:43 • 23.07.19

Կիևում Ադրբեջանի քաղաքացին ծեծի է ենթարկել պարեկային ոստիկանին: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոստիկանը, որը ծառայության մեջ չէր գտնվում, սակայն համազգեստով էր, նկատողություն է արել տղամարդուն այն բանի համար, որ վերջինս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները մեքենա վարելիս: Ոստիկանն արգելափակել էր իրավախախտի մեքենայի ճանապարհն իր մեքենայով:

Այդ ամենից սկսվել է վիճաբանությունը, որի ժամանակ նրանց է մոտեցել տղամարդու բարեկամը, որն Ադրբեջանի քաղաքացի է և մի քանի հարված է հասցրել ոստիկանին:

Վերջինիս հոսպիտալացրել են գանգուղեղային փակ վնասվածքով, իսկ հակամարտության երկու մասնակցին ձերբակալել են:

Կատարվածի առչությամբ հետաքննություն է անցկացվում: