Կիմ Չեն Ընը զննել է ԿԺԴՀ-ում ստեղծված նոր սուզանավը (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զննել է երկրի ռազմածովային ուժերի համար նախատեսված նոր սուզանավը, գրում է tass.ru-ն`Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով:
Գործակալությունը հրապարակել է երկրի ղեկավարի լուսանկարը սուզանավի ֆոնին, սակայն այն մասնակիորեն է երևում:
Աղբյուրը նշում է, որ սուզանավը կօգտագործվի Ճապոնական ծովում մարտավարական առաջադրանքներ կատարելու համար:
Գործակալությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ սպառազինություն է տեղադրված սուզանավում, և չի ներկայացնում դրա բնութագրերը:
Իր այցի ընթացքում Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի համար սուզանավերի առկայությունը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Նա նաև հայտարարել է ռազմածովային ուժերի համար սպառազինությունների մշակման անհրաժեշտության մասին, որպեսզի ապահովվի պետության հուսալի պաշտպանությունը:












