Հորդառատ անձրևները հեղեղել են Ռումինիայի կենտրոնական շրջանները (տեսանյութ)

23:43 • 23.07.19

Ռումինիայում չդադարող հորդառատ անձրևները հեղեղել են երկրի կենտրոնական շրջանները: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը:

Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով հեղեղվել է Տալմաչել բնակավայրը. ընդամենը 20 րոպեում փողոցները գետերի են վերածվել, տների մի մասը վնասվել է, իսկ կայանված ավտոմեքենաներին ուղղակի քշել-տարել է ջրի հոսանքը: Ջուրը քշել-տարել է նաև տեղի կամուրջը:

Վատ եղանակային պայմաններն ամենից շատ վնաս են հասցրել կենդանիներին. ջրհեղեղի հոտևանքով ոչնչացվել է 4 տասնյակ ճուտ և 4 շուն, մինչդեռ բնակիչները լավ վախեցել են:

Ինչպես հաղորդվում է, ներկա պահին աղետից խոցված շրջանում աշխատում են փրկարարները, իսկ բնակիչները փորձում են վերացնել ջրհեղեղի հետևանքները: