Արարատի մարզի բնակիչը Ասկերանում թիթեղի կտորով ինքնավնասում է կատարել

14:22 • 23.07.19

Հուլիսի 22-ին ժամը 16:30-ին Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ժամը 16:15-ին աջ արմնկային շրջանի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1964թ.ծնված Ա. Հ-ն:

ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 07:45-ի սահմաններում Ասկերան քաղաքի փողոցներից մեկում Ա. Հ-ն ինքնասպանություն գործելու նպատակով թիթեղի կտորով վնասել է աջ ձեռքի արմնկային շրջանը:

Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: