Եվրոպա է հասել անոմալ շոգերի երկրորդ ալիքը

14:57 • 24.07.19

Արևմտյան Եվրոպա է հասել անոմալ շոգերի երկրորդ ալիքը: Որոշ երկրներում +40 աստիճանից բարձր ջերմաստիճան է գրանցվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ֆրանսիայի Բորդո քաղաքում երկուշաբթի + 41,2 աստիճան է գրանցվել, ինչը գերազանցել է 2003 թվականի ռեկորդը:

Օդերևութաբաններն այս շաբաթ ռեկորդային ջերմաստիճաններ են կանխատեսում ամբողջ Եվրոպայում՝ ներառյալ Բելգիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Քլեր Նուլիսը հայտարարել է, որ նման ջերմային ալիքները «կլիմայի փոփոխության նշան են»:

«Ինչպես տեսանք հունիսին, դրանք (ռեկորդային ջերմաստիճանը) ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ են դառնում»,- հայտնել է նա:

Ջերմաստիճանը Փարիզում հինգշաբթի կարող է նոր ռեկորդային ցուցանիշ գրանցել: