Լոնդոնի դատարանը տուգանել է երկու տղամարդկանց, որոնք վեգանների աչքի առաջ սկյուռ են կերել

17:37 • 24.07.19

Մեծ Բրիտանիայում կայացել է երկու տղամարդկանց՝ 22-ամյա Դեոնիսիյ Խլեբնիկովի և 29-ամյա Գաթիս Լագզդինշի գործով դատավարությունը, որոնք Լոնդոնի վեգանների համար նախատեսված շուկայի այցելուների աչքի առաջ հում սկյուռ են կերել, գրում է BBC-ն:

Նրանք մեղավոր են ճանաչվել հասարակական կարգի խախտման համար։ Աղբյուրը հաղորդում է, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 30-ին:

Նրանք կենդանուն դիտմամբ կերել են վեգանների աչքի առաջ և նրանց նախազգուշացումները հաշվի չառնելով. ականատեսների թվում է եղել նաև երեխա:

Խլեբնիկովին տուգանել են 200 ֆունտ ստերլինգով, իսկ Լագզդինշին՝ 400 ֆունտ ստերլինգով:

Դատավճիռը հրապարակած դատավորը հայտարարել է, որ տղամարդիկ, հրապարակայնորեն հում սկյուռ ուտելով, փորձել են իրազեկել վեգաններին մսից հրաժարվելու վտանգների մասին: