Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի է հայտնաբերվել. Shamshyan.com

23:10 • 24.07.19

Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Ծաղկալանջ գյուղի բնակիչ Ս. Մ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 10 շաբաթական 12-13 սմ երկարությամբ անկենսունակ պտղի դի։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիիկանություն ահազանգած Ս. Մ-ն աշխատում է Ծաղկալանջի համայնքապետարանում՝ որպես քարտուղար։