Կանադայում դպրոցական ավտոբուսների վթարի հետևանքով տասնյակ երեխաներ են հոսպիտալացվել (տեսանյութ)

10:01 • 24.07.19

Կանադայի Քվեբեկ նահանգում ամառային ճամբարից վերադարձող դպրոցականներով լի ավտոբուսները վթարի են ենթարկվել և ամբողջությամբ այրվել, հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Ավտոբուսները, որոնցում 7-12 տարեկան երեխաներ են եղել, բախվել են կտրուկ արգելակած մեքենայի: Հաղորդվում է, որ լրջորեն տուժածներ չկան, սակայն 69 մարդու բուժզննման համար հիվանդանոց են տեղափոխել:

Վթարից հետո ուղևորներին օգնության են հասել մոտակայքում գտնվող մեքենաների խանութի աշխատակիցները: Նրանք արագ կողմնորոշվել են և դուրս բերել երեխաներին: