Մոսկվայում հոգեհանգստի արարողության ժամանակ հանգուցյալի քթից արյուն է եկել. РЕН ТВ

14:17 • 24.07.19

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանգուցյալ կինը հոգեհանգստի արարողության ժամանակ «վերակենդանացել» է, հաղորդում է РЕН ТВ հեռուստաալիքը:

Նշվում է, որ կնոջ քթից անսպասելիորեն արյուն է եկել, ինչը շոկի է ենթարկել ներկաներին: Նրանցից ոմանք կարծել են, թե կինը ողջ է:

Տեղի ունեցածի պատճառով հոգևորականները դադարեցրել են արարողությունը՝ ենթադրելով, որ կինը մահացած չէ, այլ լեթարգիական քնի մեջ է: Դեպքի վայր ժամանած բժիշկները հետազոտություն են անցկացրել և կրկին հաստատել կնոջ մահը:

Հեռուստաալիքը հարցազրույց է հրապարակել եկեղեցու ծառայողի հետ, որն ականատես է եղել կատարվածին: Նրա խոսքով՝ նման բան հաճախ է պատահում, և դա «նորմալ երևույթ» է: