Հնդկաստանի արևելքում ջրհեղեղն ավելի քան 100 մարդու մահվան պատճառ է դարձել

13:17 • 24.07.19

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում ավելի քան 8 մլն մարդ ջրհեղեղի գոտում է հայտնվել: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, տարերքն արդեն 106 մարդու մահվան պատճառ է դարձել:

Վերջին տվյալների համաձայն՝ ջրհեղեղը գրանցվել է նահանգի 12 շրջաններում: Ամենից շատ տուժել է Սիտամարհի շրջանը, որտեղ 27 մարդ է զոհվել:

Ջրհեղեղի պատճառ են դարձել Նեպալի տարածքում տեղացող հորդառատ անձրևները: Շրջանի որոշ գետերում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է: Ներկա պահին գետերում ջրի մակարդակը սկսել է կարգավորվել: