Գեղարքունիքի մարզում Mersedes-ը երթևեկելի հատվածում կողաշրջվել է. մեքենայում հրդեհ է բռնկվել

23:47 • 24.07.19

Հուլիսի 24-ին, ժամը 20:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիսի-Ակունք ավտոճանապարհին` Վարդենիսի ԲԿ-ի մոտակայքում, «Mersedes G-Class 63» մակնիշի (վարորդ՝ Յ.Ղ.) ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել և այրվում է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:19-ին, մարվել՝ 22:25-ին: Այրվել է «Mersedes G-Class 63» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, իսկ սրահը` մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: