Մահացել է դերասան Ռուտգեր Հաուերը
Հոլանդացի դերասան Ռուտգեր Հաուերը, որը հայտնի է հոլիվուդյան ճանաչված ֆիլմերում կերտած իր դերերով, կարճատև հիվանդությունից հետո մահացել է 75 տարեկան հասակում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Նիդերլանդներում դերասանի մահը հաստատել է նրա գործակալ Սթիվ Քենիսը: Հաուերին հուղարկավորել են չորեքշաբթի:
Հաուերի առանցքային դերերից է անդրոիդ Ռոյ Բեթիի կերպարը ռեժիսոր Ռիդլի Սքոթի 1982-ին նկարահանված «Ածելու սայրի վրայով վազողը» ֆիլմում: Ֆիլմը դարձավ հանրաճանաչ, իսկ Ռոյի կերպարը՝ կարևորագույններից մեկը կինոարվեստում:
Դերասանը նկարահանվել է Փոլ Վերհովենի ֆիլմերում, որոնցում կերտած կերպարները նրան համաշխարհային ճանաչում են բերել:










