Թուրքիայում ավելի քան 270 մլն դոլար արժողությամբ կեղծ թղթադրամներ են առգրավվել (տեսանյութ)
Թուրքիայում իրավապահ մարմինները Ստամբուլի եվրոպական հատվածի թաղամասերից մեկում հատուկ գործողություն են անցկացրել, որի արդյունքում կեղծ ամերիկյան դոլարների խոշոր խմբաքանակ են առգրավել, հաղորդում է DHA գործակալությունը: Կեղծ թղթադրամների ընդհանուր արժեքը 271 մլն 150 հազար դոլար է եղել:
«Հատուկ գործողության ժամանակ պարզվեց, որ տպարանի շենքում, որտեղ խուզարկություն է տեղի ունեցել, երկաթյա պահարանի հետևում գաղտնի դուռ կա, որի հետևում հայտնաբերվել են կեղծ թղթադրամները»,- ասված է հանցավորության և մաքսանենգության դեմ պայքարի՝ Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի վարչության հաղորդագրության մեջ:
Գործողության ժամանակ 5 մարդ է ձերբակալվել: Իրավապահները հայտնել են, որ կեղծարարներից առգրավված գումարի չափը ռեկորդային է:










