92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեջի Քաիդ Էս Սեբսին
Իննսուներկու տարեկանում կյանքից հեռացել է Թունիսի նախագահ Բեջի Քաիդ Էս Սեբսին, հաղորդում է meduza.io-ն՝ նախագահի աշխատակազմի հայտարարությանը հղումով:
Թունիսի նախագահը մահացել է զինվորական հոսպիտալում։
Հուլիսի 24-ին նրան հոսպիտալացրել էին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ՝ ծանր հիվանդության պատճառով։
Բեջի Քաիդ Էս Սեբսին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականին: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:










