Շարմ էլ Շեյխի չվերթը չկայացավ, առաջարկեցին ավելի լավ հյուրանոց Հուրգադայում և այսօր Հուրգադայի չվերթն էլ չեղավ. «Էյ էնդ Ար»-ի դեմ բողոքի ակցիան՝ տեսանյութով
16:33
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման պատճառով։ Բողոքի ակցիայի մասնակիցների շարքում են նաև չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում մնացած քաղաքացիների հարազատները:
«Խոսել ենք Եգիպտոսում մնացած մեր բարեկամների հետ, վրդովված են, սպասում են հարցի լուծմանը: Օդում խոսակցություններ կան, որ վաղը առավոտյան թռիչք է լինելու, հույս ունենք, որ վաղը կվերադառնան»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Մեկ այլ քաղաքացի Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 օր առաջ պետք է մեկներ Եգիպտոս, սակայն չվերթը չեղարկվել էր:
«Մեր Շարմ էլ Շեյխի չվերթը չկայացավ, մեզ առաջարկեցին ավելի լավ հյուրանոց Հուրգադայում և այսօր Հուրգադայի չվերթն էլ չեղավ»,- հայտնեց նա:
Տուրիստական ընկերությունից քաղաքացուն նաև առաջարկել էին գումարի վերադարձի տարբերակը, բայց նա նախընտրել էր Հուրգադայում հանգիստը:
Tert.am-ին չհաջողվեց զրուցել տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ: Ներսում ընկերության աշխատակիցներ կային, սակայն դռները փակ էին:
Հիշեցնենք, որ մոտ 100 ՀՀ քաղաքացիներ չվերթի չեղարկման պատճառով մնացել են Հուրգադայում, իսկ երեկ հաղորդվել էր, որ չեղարկվել է Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ չէին կարողացել վերադառնալ, բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողացել նաև մեկնել
15:53
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման պատճառով։
Հիշեցնենք, որ մոտ 100 ՀՀ քաղաքացիներ չվերթի չեղարկման պատճառով մնացել են Հուրգադայում, իսկ երեկ հաղորդվել էր, որ չեղարկվել է Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ չէին կարողացել վերադառնալ, բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողացել նաև մեկնել։










