Սանկտ Պետերբուրգում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ hայ վարսահարդարի վրա դանակով հարձակում գործելու համար

15:30 • 25.07.19

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են հուլիսի 20-ին քաղաքի պողոտաներից մեկում 41-ամյա hայ վարսահարդարի վրա հարձակման համար կասկածվող անձին: Այս մասին հաղորդում է տեղական bezformata.com-ը:

«Օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում Կարմիր գվարդիայի շրջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալել են տուժողի 42-ամյա ծանոթին: Պարզվել է, որ գիշերը՝ ժամը երկուսի սահմաններում, հանկարծակի ծագած վիճաբանության ընթացքում կասկածյալը դանակի երկու հարված է հասցրել իր հետ վիճաբանության մեջ մտած անձի կրծքավանդակին, որից հետո փախուստի է դիմել»,- հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ-ի Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Ինչպես հայտնում են քաղաքային լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, ձերբակալվածը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Տուժած ՀՀ քաղաքացու վիճակը ծանր է գնահատվում: