Ադրբեջանական МиГ-29 ինքնաթիռը Կասպից ծովն է ընկել

10:40 • 25.07.19

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի МиГ-29 ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ Կասպից ծովն է ընկել, գրում է РИА Новости-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում: Ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրանից: Նախնական տվյալներով՝ այն կործանվել և Կասպից ծովն է ընկել:

Ներկա պահին շտապ միջոցառումներ են ձեռնարկվում օդաչուին գտնելու և փրկելու ուղղությամբ: