Յելոուսթոունյան ազգային պարկում բիզոնը հարձակվել է 9-ամյա աղջնակի վրա և վնասել նրան (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ-ի Յելոուսթոունյան ազգային պարկում բիզոնը հարձակվել է 9-ամյա աղջնակի վրա և վնասել նրան, այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ այգու հասարակայնության հետ կապերի վարչությանը հղումով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է բիզոնը հարձակվում երեք մարդու վրա: Մեծահասակ կինն ու տղամարդը կարողանում են փախչել, մինչդեռ փոքրիկ աղջնակը չի հասցնում և բիզոնի հարվածից օդ է թռչում:
Աղջիկը մոտ 50 հոգուց բաղկացած խմբի անդամներից է եղել, որոնք կանգնած են եղել ազգային պարկի դիտակետի մոտ, ասված է մամուլի տեղեկագրում:
Խումբն առնվազն 20 րոպե բիզոնից մոտավորապես 22 մ հեռավորության վրա կանգնած է եղել, սակայն 20 րոպե անց բիզոնը հարձակվել է խմբի վրա՝ վիրավորելով 9-ամյա աղջնակին:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից այժմ դուրս է գրվել:
Այգու աշխատակիցները զգուշացրել են այցելուներին առնվազն 25 մետր հեռավորություն պահել կենդանիներից:
Յելոուսթոունյան ազգային պարկում ապրում է ավելի քան 4527 բիզոն: Աղբյուրը հավելում է, որ այս կենդանիները կարող են ագրեսիվ վարքագիծ դրսևորել և ժամում մինչև 48 կմ վազել:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










