Ինչպես են Լոռու մարզում պոչանքները թափվում Դեբեդ գետը․ տեսանյութեր են հրապարակվել
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են Լոռու մարզում պոչանքները խառնվում Դեբեդ գետին։
Տեսանյութում երևում է Ախթալա գետակը, որով հոսող աղտոտված ջուրը թափվում է Դեբեդ գետը։
«Օրինաչափ աղտոտում, ու սպառնում թե բա ուզում եք աշխատողներին հացից կտրե՞ք։
Ոչ, ուզում ենք աշխատողներին լավ աշխատանքային պայմաններ ապահովեք իսկ առհասարակ բոլորի առողջության հետ չխաղաք»,-տեսանյութին կից գրել է նա։










