Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մոտ 100 քաղաքացի մնացել է Եգիպտոսում․ ԱԳՆ
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի միկրոբլոգում։
«Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար»,-ասված է գրառման տեքստում։
Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։
Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:










