Հնդկաստանում երկու օրվա ընթացքում կայծակի հարվածից ավելի քան 50 մարդ է զոհվել

14:33 • 25.07.19

Հնդկաստանի արևելյան Բիհար և Ջարկհանդ նահանգներում կայծակի հարվածներից երկու օրում առնվազն 51 մարդ է զոհվել, 9-ը տուժել են, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Իշխանությունները հայտնել են զոհերի հարազատներին փոխհատուցում վճարելու, ինչպես նաև տուժածների համար համապատասխան բուժում ապահովելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել կայծակի հարվածներից հյուսիսային Ուտտար Պրադեշ նահանգում գրանցված 32 զոհի մասին: