Հնդկաստանում 26-ամյա աղջիկը 1.5 կգ զարդեղեն և մետաղադրամ է կուլ տվել

19:20 • 25.07.19

Հնդկաստանում բժիշկները 1.5 կգ կշռող զարդ և մետաղադրամ են դուրս բերել կնոջ ստամոքսից:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով հնդկական աղբյուրին, աղջիկը 5 և 10 ռուպի արժողությամբ 90 մետաղադրամ է կուլ տվել, շղթաներ, օղակներ, ականջօղեր, թևնոցներ և ոտքի շղթաներ, ինչպես նաև կանացի ժամացույցներ:

Բժիշկները չեն պատկերացնում, թե որոշ իրեր ինչպես կարելի էր կուլ տալ: Առարկաներից շատերը պղնձից են պատրաստված եղել, քանի որ աղջկա ընտանիքն այնքան էլ հարուստ չէ:  

Պարզվել է, որ 26-ամյա հնդկուհին նման կերպ որոշել է «հուսալի վայրում» թաքցնել զարդերը: Երբ ընտանիքի անդամները նկատել են թանկարժեք իրերի կորուստը և սկսել են հարցնել աղջկան դրանց մասին, նա ի պատասխան միայն լաց է եղել:

Համացանցի օգտատերերն ընտանիքին խորհուրդ են տվել պահատուփ ձեռք բերել, իսկ տուժած աղջկան՝ դիմել հոգեբանի օգնությանը: