Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ հսկողություն չի իրականացվում. ոստիկանություն

14:47 • 25.07.19

Լուսանկարում վարչապետի ծնողներն են՝ իրենց տան շեմին

Իջևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանությունը հսկողություն չի իրականացնում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էգդար Ջանոյանը։ «Հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր,որ իջևանյան հայտնի իրա­դարձություններից հետո արդեն մեկ շաբաթ է, ինչ ոստի­կանության պոստ է տեղադր­վել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։ Ոստիկանությունը մտավա­խություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգական­ներից։