Գեղարքունիքի մարզում Mercedes-ը բախվել է ծառին և կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ. Shamshyan.com

23:43 • 25.07.19

Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ղ-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի 91 AC 999 համարանիշի ավտոմեքենայով Վ. Համբարձումյան փողոցում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, ապա հրդեհ է բռնկվել, որը քաղաքացիների օգնությամբ մարվել է։ Վթարի հետևանքով վարորդ Վիգեն Ղ-ն, նրա ուղևոր՝ Վարդենիսի բնակիչ, 22-ամյա Արկադի Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: