Փրկարարները բռնել են 2 սահնօձ և 1 շահմար

10:27 • 25.07.19

Հուլիսի 23-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան, Կոտայքի մարզի Բյուրեղավան և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: