Անկարայում կրակել են բելառուս դիվանագետի վրա. նա վերակենդանացման բաժանմունքում է

11:02 • 25.07.19

Անկարայում անհայտ անձը կրակել է Թուրքիայում Բելառուսի դեսպանատան խորհրդական-պատվիրակի վրա, հաղորդում է Hurriyet գործակալությունը:

Խոսքը Ալեքսանդր Պոգանշև անունով դիվանագետի մասին է: Նա հրազենային երկու վնասվածք է ստացել և ծանր վիճակով հոսպիտալացվել է:

Հայտնի է, որ դիվանագետի վրա հարձակում կատարած անձը նրա հարևանն է եղել: Վերջինս պաշտոնաթող զինծառայող է եղել և միջադեպից հետո ինքնասպան է եղել: Նախնական տվյալներով՝ կատարվածի պատճառը կենցաղային վեճն է եղել, քաղաքական դրդապատճառներ չեն դիտարկվում:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ դիվանագետը երեխայի հետ տուն վերադառնալիս է եղել: Երեխան չի տուժել, գրում է ria.ru-ն: 

Հաղորդվում է, որ գիշերը դիվանագետին վիրահատության են ենթարկել: Վիրահատությունը բարեհաջող է անցել:

Ներկայում դիվանագետը ծանր վիճակով պառկած է վերակենդանացման բաժանմունքում: