Թուրքիան ստացել է ՌԴ-ից մատակարարվող С-400 համալիրների բաղադրամասերի առաջին խմբաքանակը

21:20 • 25.07.19

Ռուսաստանը Թուրքիա է մատակարարել С-400 զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված բաղադրամասերի առաջին խմբաքանակը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել 30 ինքնաթիռ ստանալու մասին, որոնք Անկարայի ռազմաբազա են առաքել ռուսական ՀՕՊ համակարգերի բաղադրիչ մասերի առաջին խմբաքանակը:

Միևնույն ժամանակ, չնայած ԱՄՆ կտրուկ արձագանքին, ռուս-թուրքական գործարքի վերաբերյալ, Անկարան և Վաշինգտոնը շարունակում են բանակցությունները Raytheon Patriot հրթիռային համակարգերի հարցով: